Հայաստանին օգնության հարցը քննարկվել է Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

Ուկրաինայի հայեր

Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը: Այս մասին գրել է AnalitikaUA.net-ը։

Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, ստեղծվել է շտաբ` գործողությունների արդյունավետ համակարգման համար:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր քաղաքի տեղական համայնքի հետ:

Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները:
 

--00—ՄՀ