Շատ դիմումներ եմ ստանում. միջոցներն ուղղվելու են պատերազմը հաղթահարելուն. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

արցախ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ սահմանին և Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցով շատ դիմումներ է ստանում:

«Որպեսզի գործընթացը լինի համակարգված և կառավարելի, առաջարկվում է բոլոր փոխանցումները կատարել այս համակարգով՝ Համահայկական հիմնադրամի կողմից բացված հաշվեհամարին https://www.himnadram.org/en:

Բոլոր միջոցներն ուղղվելու են պատերազմը հաղթահարելու և ստեղծված իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գալու համար»,- գրել է նախարարը:

--00—ԼՄ