Հունաստանը դատապարտում է ցանկացած երրորդ կողմի միջամտություն ԼՂ հարցում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հունաստան
ՏԱՍՍ գործակալությունը, հղում տալով Հունաստանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ երեքշաբթի երեկոյան Հունաստանի խնդրանքով տեղի է ունեցել  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ և հայտարարություն տարածել:

«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,-նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հունական կողմը նաև հայտարարել է, որ ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական միջոցներով:

«Հունաստանը դատապարտում է ցանկացած երրորդ կողմի միջամտությունը, որը խթանում է լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այդ ուղղությամբ արվող գործողություններից և հայտարարություններից»,- նշվում է հայտարարության տեքստում:

Հունաստանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ ԱԳ նախարար Դենդիասն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել՝ ներդրում ունենալու ճգնաժամի անհապաղ լիցքաթափման գործում:

«Վաղը տեսակոնֆերանսի ձևաչափով նոր զրույց տեղի կունենա Մնացականյանի հետ»,-նշվում է գերատեսչության տարածած հայտարարությունում:

--00—ԼՄ