Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում: Այս մասին Ալ-Վաթան լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Սիրիան միշտ կողմնակից է եղել խաղաղ լուծմանը, որն ամրագրված է ՄԱԿ-ի որոշումներում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Այսօր ադրբեջանական զորքերը շփման գծի վրա ոտնձգություններ են կատարում, հայկական բանակն ինքնապաշտպանվում է, պետք է ընդգծել, որ թուրքական F-16 տիպի ռազմական օդանավերն ու հրետանին էլ աջակցում են ադրբեջանական բանակին»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ առաջիկա զարգացումները կարող են տարբեր լինել, նկատի ունենալով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում կազմակերպության այլ անդամ պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և այլն, պարտավոր են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին:

Հաջ Իբրահիմն ընդգծել է նաև այն, որ Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Միջին Արևելքից հետո փորձում է ապակայունացնել նաև Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը:

--00--ԱՀ