ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Գուկասյանը և Բակո Սաակյանը հանդիպել են Ստեփանակերտում:
«Ազգ-բանակ գաղափարը շատ մոտ է այն իրավիճակին, որն այսօր տիրում է Արցախում․․․», - գրված է նկարին կից։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
--00--ԱՀ