Գրոհայինների տեղափոխումը ԼՂ սպառնալիք է տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել՝ ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման վերաբերյալ:

«Ստացվում են տեղեկություններ, որ ԼՂ հակամարտության գոտի ապօրինի զինված խմբավորումների զինյալների տեղափոխում է իրականացնում: Մասնավորապես՝ գրոհայիններ են տեղափոխվում Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցելու նպատակներով:

Խորապես մտահոգ ենք այս գործընթացներով, որոնք տանում են հակամարտության գոտում իրավիճակի էլ ավելի սրմանը, բացի այդ, ստեղծում են երկարաժամկետ սպառնալիք՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել՝ այս հակամարտությանը օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը բացառելու և վերջիններիս անհապաղ տարածաշրջանից դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ:

--00--ԱԹ