Դիրքային շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել առաջնագծում․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Դիրքային շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել առաջնագծում, ընթացել են շատ ինտենսիվ և լայնածավալ մարտեր։ Այս մասին, մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահը հայտնեց, որ լայնածավալ մարտական գորոծողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։

«Ես զարմանում եմ Ադրբեջանի ղեկավարության պահվածքով, մասնավորապես՝ անմարդկային պահվածքով։ Նրանք անտարբեր են իրենց կորուստների հանդեպ։ Սա փաստացի նրա բարբարոս կերպարի մասն է»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

--00--ԱՀ