Սա կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ռուբեն Ռուբինյան

Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մեր պրոակտիվության շնորհիվ թուրքական մասնակցությունը պատերազմում և թրքամետ վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին միջազգային մամուլի և հիմնական ուժային կենտրոնների կողմից։

Սա կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում՝ դրանից բխող բազմաթիվ ռիսկերով ու հնարավորություններով մեզ համար։ Պիտի օգտվենք։ Ու հաղթենք»,- գրել է նա։

--00--ԱՀ