Այսօրվա կառավարության նիստը տեղի չի ունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

կառավարություն

Կառավարության նիստն այսօր տեղի չի ունենա՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Այս մասին 24News-ին հայտնեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

«Եղել են նախագծեր, որոնք արդեն իսկ քննարկվել եւ ընդունվել են հեռավար ու տեղադրված են egov.am-ում, կլինեն նախագծեր էլ, որոնք առաջիկայում հեռավար ձևաչափով կքննարկվեն և գրավոր քվեարկությամբ ու կնդունվեն»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանը նշեց, որ այդ նախագծերը եւս կտեղադրվեն կառավարության պաշտոնական կայքում։  

--00--ԱՀ