ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամ կորոնավիրուսի 491 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 50 850 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 218 մարդ, շարունակում է բուժվել 5370-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 44 219 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 963 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 298-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 296327 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4134 է:
--00--ՄՀ