Մայր Աթոռի միաբանները, որպես կամավոր մեկնել են Արցախ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

միաբաններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում հաղորդվել է, որ մի քանի միաբաններ եւ եկեղեցականներ, իբրեւ կամավորներ, մեկնել են Արցախ։ 

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ 

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ամենայն հայոց հայրապետը ուղերձներ է հղել պետությունների ղեկավարներին, քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին եւ միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։ 

Ժողովի ընթացքում ցուցումներ են տրվել վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարեւորվել է թեմերի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։ 

Որոշվել է ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել $ 500 հազար։

--00—ՄՀ