Վրաստանը միասնական է ԼՂ-ում խաղաղության հաստատման միջազգային հանրության կոչերում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

Վրաստան

Վրաստանը, ինչպես և ամբողջ աշխարհը, կոչ է անում թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Sputnik Georgia-ն:

Հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի՝ Թբիլիսին որպես երկխոսության հարթակ օգտագործելու նախաձեռնությունը շատ ժամանակին էր, ինչը լիովին պաշտպանում են եվրոպացի գործընկերները:

Արտգործնախարարը նաև նշել է, որ Վրաստանը տագնապով է հետևում իրավիճակին:

«Մենք մեծ տագնապով ենք հետևում այս գործընթացներին, քանի որ իրավիճակը սրվում է: Դա տեղի է ունենում հենց մեր հարևանությամբ: Պատմականորեն, մենք ունենք խաղաղ համակեցության մեծ փորձ մեր ադրբեջանցի և հայ համերկրացիների հետ միասին: Դա պետք է պահպանվի նաև ապագայում: Վրաստանը, ինչպես նաև միջազգային համադաշնությունը, միասնական է խաղաղությանն ուղղված կոչերում ու լարվածության թուլացման ուղղված քայլերում:

Վրաստանի արտգործնախարարը հայտնել է, որ անհրաժեշտ է սկսել խաղաղ բանակցություններ, քանի որ իրավիճակի սրման դեպքում վտանգ կստեղծվի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Սև ծովի տարածաշրջանի համար:

--00—ՄՀ