Մարտական գործողություններին մասնակցել կարելի է միայն զինկոմիասարիատներում կցագրվելով. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով:

ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ևս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն:

Իրավամբ, բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսևորումները՝ առավել քան կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը՝ հետևյալ հղմամբ»: 

--00—ՄՀ