Նուրսուլթան Նազարբաևը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նազար

Ղազախստանի ազգայի Ասամբլեայի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է իր տեղակալ Ժանսեյթ Թույմեբաևին: Հանդիպման ժամանակ անդրադարձե է եղել ԼՂ հակամարտությանը:

Ըստ աղբյուրի՝ Էլբասին աջակցել է Ղազախստանի ադրբեջանական և հայկական սփյուռքի համատեղ կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Նուրսուլթան Նազարբաևը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ՝ նշելով Ղազախստանի համար երկու բարեկամ պետությունների միջև բանակցությունների սկսման կարևորությունը, որոնք կծառայեն տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը:

--00—ԼՄ