Ադրբեջանի հրետանու 5 արկ հայտնվել է Իրանում. մեկ երեխա վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

հասարակական

Ադրբեջանի զինված ուժերի հրետանու 5 արկեր հայտնվել են Իրանի տարածքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» լրատվական գործակալությանը, Խոդա Աֆարինի գավառապետը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Փարվիզխանլու գյուղի վրա «ԳՐԱԴ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 5 արկ է ընկել, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա:

Խոդա Աֆարինի գավառը գտնվում է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում (կենտրոնը՝ Թավրիզ), որը սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը: Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

Ավելի վաղ, պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Ադրբեջան, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ ռմբակոծելով Իրանի տարածքը ՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա:

--0--ԿԿ