Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը ԼՂ հիմնախնդրի հարցով կօգնի ելք գտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Ըստ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի՝ Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը ԼՂ հիմնախնդրի հարցով կօգնի ելք գտնել տարածաշրջանում տիրող ներկա մտահոգիչ իրավիճակից: Այս մասին գրւոմ է ТАСС գործակալությունը:

«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն աջակցում են ինտենսիվ շփումներին այս հարցի շուրջ:Հույս ունենք, որ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի ներկայիս տագնապալի, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու տեսանկյունից»,- ասել է դիվանագետը:

Ռյաբկովը նշել է, որ երկխոսություն է վարվում, որը կենտրոնանում է քաղաքական ազդակի ձևավորման վրա՝ հօգուտ տարածաշրջանում ապաէսկալացիայի, իրավիճակի կայունության։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցը վերաբերում է մի շարք երկրների և կա հաստատված ձևաչափ, երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի հանդիսանում փոխարինող կամ այլընտրանք այդ ձևաչափին»:

--00--ԱՀ