Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Չարլի Վեյմերս

Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը:

«Էմանուել Մակրոնը հաստատում է, որ Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Նա կհարցնի Եվրոպական Միությանը` արդյոք այն պատրաստվում է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս