Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին:

«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,- ասել է նա:

--00--ԱՀ