Պենտագոնից հաստատել են Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

զինյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին:

«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,- ասել է նա:

--00--ԱԹ