Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ․ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

․

«Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորների մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»։ Այս մասին ասել  է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

--00--ԱՀ