Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքում․ զոհվել է 1, վիրավորվել 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News

զինվոր

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը,  երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։  Այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս