ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցի որոշումը չկատարելու նոր ապացույցներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News

միեդ

Քիչ առաջ ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջից:

«Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը:

Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ