Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ:

Դեսպան Օ'Բրայենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը: Դեսպան Օ'Բրայենը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կարգավորման առումով վերահաստատել 1 ԱՄՆ նախագահի՝ նախագահներ Պուտինի և Մակրոնի հետ այսօրվա համատեղ հայտարարությամբ արտահայտած տեսակետը:

Վարչապետը հանգամանալից կերպով անդրադարձել է ներկայիս իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը: Վարչապետը շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրսմղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:

--00--ԱՀ