ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

եմ

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 1-ին Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության: ԵՄ առաջնորդներն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության»:

Խորհուրդը նաև նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Բարձր հանձնակատարին խնդրել է ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը:

--00--ԱԹ