Հակառակորդի արկն ընկնում է Հայաստանն ու Արցախը կապող կամուրջի՝ Հակարի գետի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ՀՀ և Արցախը կապող կամուրջը Հակարի գետի վրա:

Րոպեներ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ թշնամին Քաշաթաղում քաղաքացիական և երկակի նշանակության օբյեկտներ է թիրախավորել: Կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը:

--00—ԼՄ