Լրագրողների հետ պատահածը ցույց է տալիս Ղարաբաղում իրավիճակի ծանրությունը․ Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ՀՀ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ «Le Monde»-ի լրագրողների հետ տեղի ունեցածը ցույց է տալիս Ղարաբաղում իրավիճակի ծանրությունը:

Նա նաև նշել է, որ Արցախի Մարտունի քաղաքում ֆրանսիացի 2 լրագրողների հետ պատահածը առաջացրել է ոչ միայն իր, այլև Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության մտահոգությունը։

«Այս դեպքը նաև ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը Ղարաբաղում և ոչ միայն լրագրողների, այլև բնակչության համար, ովքեր տուժում են ամենօրյա հրթիռակոծությունից», - ասել է դեսպանը և շնոհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են լրագրողների բուժմանը Ստեփանակերտում և Երևանում։

--00—ԼՄ