ԼՂ հակամարտության գոտում հրադադար է անհրաժեշտ. Անգելա Մերկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Մերկել

Եվրոպական միությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի օգտին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ռազմական մեթոդներով հակամարտության խաղաղ լուծման դժվար է հասնել:

«Մենք, իհարկե, կողմ ենք, որ այստեղ հրադադար հաստատվի: Դա միակ հնարավորությունն է խաղաղ քննարկել այս բարդ հակամարտության որոշումը, այդ որոշումը վստահաբար ռազմական մեթոդներով չէ, որ պիտի լինի»,- ասել է նա:

--00--ԱԹ