Խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Արցախ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հարգելի՛ քաղաքացի,

Հայտնում ենք մեր երախտագիտությունը Արցախին աջակցություն ցուցաբերելու Ձեր ցանկության և պատրաստականության համար:
Հոկտեմբերի 2-ից գործող կարգավորումներով արգելված է առանձին նախաձեռնություններով աջակցության հավաքագրումը, և ամբողջ գործընթացը համակարգվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի այդ՝ սահմանափակված է անձանց ու տրանսպորտային միջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ: Կիրառվող միջոցառումները բացառապես կոչված են ապահովելու Ձեր անվտանգությունը և ճանապարհների բեռնաթափումը:
Ուստի, ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք զերծ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց, փոխարենը՝ անհրաժեշտ է աջակցությունը փոխանցել Ձեր համայնքապետարան/թաղապետարան: Մենք երաշխավորում ենք, որ այն անվտանգ կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին: Մանրամասները կարող եք ճշտել՝ զանգահարելով.

Մարզերի դեպքում՝
• Արագածոտն 055042400
• Արմավիր 093929595
• Արարատ 091480731
• Գեղարքունիք 077355441
• Կոտայք 091475565, 098475565
• Վայոց ձոր 093855010
• Լոռի 098950214
• Շիրակ 098090807
• Տավուշ 094525101
• Սյունիք 094324959

Երևանի դեպքում՝
• Ավան 011518113, 011518147, 094334465
• Արաբկիր 011518180, 011518179, 093414401
• Աջափնյակ 011518044, 011518033, 098677627
• Դավիթաշեն 011518259, 011518289, 091910676
• Կենտրոն 011518420, 011518416, 098494419
• Էրեբունի 011518360, 011518361, 093835064
• Մալաթիա-Սեբաստիա 011518572, 011518512, 098696679
• Նոր Նորք 011518611, 011518673, 011518654, 091499087
• Նորք-Մարաշ 011518706, 098499469
• Նուբարաշեն 011518732, 077355653
• Շենգավիթ 011518797, 094989778
• Քանաքեռ-Զեյթուն 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752

Մանրամասների համար կարող եք զանգահարել 117 ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծ:

Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար: Միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հարգանքով՝
Սոցիալական և նյութական աջակցության շտաբ»

--00—ՄՀ