ԵՄ առաջնորդները կոչ են արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

ԵՄ

ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներին կոչ է արել անհապաղ անցնել, ինչպես նաև նախազգուշացնում է հակամարտությանն արտաքին միջամտությունից մասին։ Այս մասին ասված է հոկտեմբերի 1-2-ը տեղի ունեցած Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի եզրակացություններում:

«Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում կրկին վերահաստատել իրենց նվիրվածությունը կայուն հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասված է գագաթնաժողովի հայտարարությունում։

Ինչպես նաև ԵՄ առաջնորդները պնդում են, որ անընդունելի է խաղաղ բնակիչների մահվան հանգամանքը ռազմական գործողությունների ժամանակ։ 

«Հակամարտությունը չունի ռազմական լուծում, որևէ արտաքին միջամտություն անըդունելի է: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների», - ասված է հայտարարությունում։

ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոչ արել ուսումնասիրել խաղաղ գործընթացում ԵՄ հետագա աջակցության հարցը։

--00—ՄՀ