Ադրբեջանն ու Թուրքիան անկասկած համարժեք հարվածներ ստանում են և կստանան․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խաղաղ բնակավայրերի թիրախավորումը որպես առաջնահերթություն առաջ մղող Ադրբեջանն ու Թուրքիան անկասկած համարժեք հարվածներ ստանում են և կստանան, այլ բան է, թե ինչպես է դրան արձագանքում, խիստ պայմանական, քաղաքակիրթ աշխարհը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ը:

Նա նշել է, որ Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:

--00--ԱՀ