Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում, տարհանվել են մի քանի գյուղեր. Գրիգորի Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

եկեղեցի

ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Ստեփանակերտի տարհանման մասին լուրին՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են, և գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա։

Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։

 

--00—ԼՄ