ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հարձակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններում։ Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Սարումյանը նշեց է, որ հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։

«ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։  Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ,որոնց թիվը ներկա պահին ճշտվում է։ Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակործության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ասաց նա։

--0--ԿԿ