Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

արմեն

«Պատերազմը նաև նյարդերի պայքար է, և հաղթում է նա, ում նյարդերը պինդ են: Հանգստությունը և սառնասրտությունը մեր հաղթանակի գրավականն են:

Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն:

Եվ ուրեմն հաղթելու ենք:

Դուխով»,- հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

--00—ԼՄ