Կալիֆոռնիայի սենատի հայկական օրենսդրական խումբը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News  

Կալիֆորնիա

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի հայկական օրենսդրական խումբը հայտարարություն է տարածել, որով մեղադրում է Ադրբեջանին Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիվ հարձակման համար և Անկարային՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է «Ասպարեզը»:

Խմբակցությունը կոչ է անում ամերիկյան իշխանություններին, որ գործնական քայլերի դիմեն՝ կասեցնեն ադրբեջանական նորագույն ոճիրը։

--00—ՄՀ