Մենք հաղթելու ենք, դուք դառնալու եք խաղալիք ձեր վարձկանների և Թուրքիայի ձեռքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ադրբեջանում շատերը հրաժարվում են հավատալ, որ իրենց ղեկավարությունը ահաբեկիչներ է տեղակայել Արցախի դեմ կռվելու համար, գրում են, որ դրա կարիքը Ադրբեջանը չուներ, դա կեղծ տեղեկատվություն է:

Տեղակատվությունը փաստական ապացույցներ ունի, ավելին՝ Ադրբեջանում պատկերացում չունեն, որ ահաբեկիչների առկայությունը իրենց երկրի համար կործանարար հետևանքներ է ունենալու, չեն հավատում, որ իրենց ղեկավարությունը կարող էր այդքան անխոհեմ լինել նման քայլի գնալու և Թուրքիայի թակարդը ընկնելու առումով:

Մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, իսկ դուք դառնալու եք խաղալիք ձեր ահաբեկիչ վարձկանների և Թուրքիայի ձեռքին ու դեռ երկար ուշքի չեք գալու, ուստի լավ կանե՜ք րոպե առաջ կանգնեցնեք ձեր անհավասարակշիռ բռնապետին, որը կործանելու է բոլորիդ»:

--00--ԱԹ