Նպատակը 20 րոպեում հայկական բանակը ոչնչացնելն էր, բայց 20 րոպեում իրանք ջարդվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ադրբեջանը հիմա Թուրքիայի ծրագիրն է կատարում, և մենք շատ լավ գիտենք, որ ըստ դրա նախ պետք է իրենց ձեռքը վերցնեն Ղարաբաղը, ապա՝ Հայաստանը, այստեղից հասնեն Չինաստան։ Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում ասաց Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոս)։

Նա նշեց, որ եթե Ապրիլյանի ժամանակ հայկական կողմի համար ադրբեջանցիների հարձակումն անակնկալ էր, ապա այս դեպքում հակառակորդի քայլը սպասելի էր։

«Լավ կոտորեցին թշնամուն։ Հիմա երկու տարբերակ կա, կամ պետք է պատերազմը չկանգնեցնել մինչև հաղթանակ, կամ վերջացնել։ Ես երկրորդ տարբերակին եմ կողմ, քանի որ մեր մարդկային կորուստները մեզ համար ամենաթանկն են»,-ասաց Տեր- Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ