Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորական ղեկավարում է Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին հղած ուղերձի ժամանակ հայտարարել է, որ, հայկական կողմի ունեցած տեղեկությունների համաձայն, թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ների տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները:

«Նախորդ օրվա վերլուծությունները ցույց են տվել՝ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ