Հակառակորդն անցնող օրվա ընթացքում կորցրել է 2300 անձնակազմ, մոտ 450 զինծառայող և ահաբեկիչ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Մեր զորքերը ծանր ու հերոսական պայքար են մղում՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ և, ըստ էության,  իրենց հերոսական մարտով որոշում են ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում՝ հատկապես հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, պատճառելով նրան մեծ կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել է մոտ 800-900 վիրավոր։  

«Հաջողվել է չեզոքացնել 45 միավոր զրահատեխնիկա։  Մեր զորքին հեռահար կրակով հաջողվել է խոցել մարտի մեջ չմտած շուրջ 8-9 զրահատեխնիկա։ Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 Սմերչ։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- ընդգծեց նա։

--00—ՄՀ