ՀՀ 2 պետությունները միասնական են դիմակայելու հակառակորդին մինչև հաղթանակ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել ԱՀ գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Հայկական երկու պետությունների պատգամավորները տեղեկություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին: Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ: 

--00--ԱՀ