Եղել եմ առաջնագծի տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News 

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար»: 

 

Արցախ

 

Արցախ

--00—ՄՀ