Հեմոդիալիզի կարիք ունեցող արցախցիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն:

ԱՆ-ից հայտնում են, որ անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով:

--00--ԱՀ