ՊԲ-ն հարվածում է Ադրբեջանի խորը թիկունքում գտնվող կարևորագույն ռազմական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից:

ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

--00--ԱԹ