Մենք չենք կարող ևս մեկ ցեղասպանություն թույլ տալ. Ալեքսիս Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ալեքսիս

Ամերիկյան «Reddit» սոցիալական-լրատվական կայքի, «Initialized Capital» վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան միկրոբլոգում միջազգային հանրությունը կոչ է արել միավորվել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի:

Նա մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որին կից գրել է․ «Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող ևս մեկ ցեղասպանություն թույլ տալ»։

--00—ԼՄ