Ադրբեջանի զինված ուժերը հրետանին թաքցնում են բնակչության հետևում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News 

ադրբեջան

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին։ Ամենամասշատաբային կրակի տակ է հայտնվում Ստեփանակերտը՝ Արցախի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է Երևանում ИА Реалист-ի աղբյուրը։

«Չնայած հնչեցված բազմաթիվ զգուշացումներին, Ադրբեջանն անընդհատ հարվածում է մայրաքաղաքին, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանին ստիպված եղավ հակառակորդի կրակային կետերը ճնշել այդ թվում Գյանջա քաղաքում։

Ադրբեջանի ղեկավարության տակտիկան շատ հասարակա է․ զինծառայողները հրետանին թաքցնում են իրենց բնակավայրերում։ Այսինքն բանակը կրակում է այն դիրքերից, որտեղ խիտ է բնակչությունը, այնուհետ դա օգատգործում է հոգեբանական պատերազմում։

Ռազմական օբյեկտներին պատասխան կրակի դեպքում տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը։ Իսկ հետո Ադրբեջանը  մեղադրում է Արցախին, քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար։ Դա անմարդկային քաղաքականություն է և տանում է Իլհամ Ալիևի ռեժիմի կործանմանը։

Ադրբեջանը կիրառել է տակտիկական հրթիռներ, այդ թվում բելառուսական արտադրության «Պոլոնեզ»։  Կգա ժամանակը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխան կտա դրա համար։  Բելառուս ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախում երեխաների մահվան մեջ մեղավոր է բելառուսական պետությունը։

Տեղեկատվություն է հայտնվում, որ Ադրբեջան են ժամանում Բելառուս օդաչուները։ Հետևանքները Մինսկը պետք է հստակ պատկերացնի։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, Բելառուսի կառավարությանը սպասվում են լուրջ խնդիրներ։ Վերջին ժամանակներս Ադրբեջանը կորցրել է իր օդաչուների մեծ մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ