Տեղեկություններ կան Ադրբեջանում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական Գյանջա քաղաքի կադրերն եմ նայում և մեր կողմից թիրախավորված օբյեկտների հետևանքները։

Արդեն տեղեկություններ կան Ադրբեջանում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների մասին։

Մեր կողմից Ադրբեջանի տարբեր բնակավայրերում տեղակայված ռազմական օբյեկտների խոցման և դրա հետևանքների պատասխանատվությունը Ադրբեջանի իշխանությունների ուսերին է»։

--00--ԱԹ