Արայիկ Հարությունյանը ևս 5 հոգու Արցախի հերոս կոչումն է շնորհել. ցանկ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Արայիկ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ևս 5 հոգու պարգևատրել է Արցախի հերոս կոչմամբ:

Դավիթ Լյովայի Գրիգորյան - խոցել է 15 տանկ, 1 միավոր հետևակային մեքենա, շարունակում է գտնվել առաջնագծում,

Էդգար էդվարդի Մարկոսյան - խոցել է 10 տանկ,

Յուրա Հայկարամի Ալավերդյան - խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա,

Գնդապետ Շաքարյան - տանկային և հետևակային բազմաթիվ հաջող գրոհներ է կազմակերպել,

Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու) - վարել է մարտ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով:

Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչու է գնացել առաջնագիծ: Ըստ նրա՝ խնդիրը նկարվելը չի եղել, պետք էր ոգևորել մեր սպաներին, զինվորիներին, որոնք ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ:

«Ուզում եմ փառքով նշել, որ բանակը ամբողջությամբ կատարում է իր առջև դրված առաջադրանքները: Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. ոչ թե ամենասպառազինված, ամենուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը:

Ուզում եմ խոնարհվել մեր զինվորիների առջև: Ուզում եմ ասել՝ դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում՝ ամեն սանտիմետրի համար պայքարում եք»,-ասել է նա:

--00—ԼՄ