Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

միեդ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան, ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան.

«Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»:

--00--ԱԹ