Արցախի հերոսի կոչում ստացած գնդապետ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հերոս

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է այսօր Արցախի հերոսի կոչում ստացած գնդապետ Շաքարյանի լուսանկարը և կից գրառում արել.

«Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է:

Հերոս հոր՝ հերոս որդին:

Պատիվ ունեմ»:

Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂ-ի շուրջ ծավալված ռազմական գործողություններում դրսևորած բացառիկ արիության համար հերոսի կոչում է շնորհել 5 զինվորականների:  

--00—ԼՄ