ՌԴ-ն մտահոգ է ԼՂ հակամարտության սրմամբ և կարգավորման ուղիներ է փնտրում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից ելքի որոնման հետ կապված հարցերը:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության սրացման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ: Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: 

Սերգեյ Լավրովը վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին՝ ԼՂ հակամարտության կարգավորումը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական շրջանակներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու տակ՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության համաձայն:

--00--ԱԹ