Այն ժողովուրդը, որն ունի նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ․ 

«Թանկագի՛ն ուսուցիչներ,

Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր:

Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:

Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:

Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ